03:23

Հայաստանի մշակութային հարստությունը

Հետաքրքիր վայրեր

Բացահայտեք Հայաստանի լավագույն թանգարանները, պատկերասրահները, թատրոնները և պատմամշակութային հուշարձանները։

Կատեգորիա
Քաղաք
Թանգարան

Հայաստանի պատմության թանգարան

ք. Երևան

1919թ․ հիմնադրված պատմամշակութային և գիտահետազոտական կենտրոն, որտեղ ներկայացված է Հայաստանի պատմությունը՝ անտիկ ժամանակներից մինչև մեր օրեր։

Պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահ

ք. Երևան

Երկրի ամենամեծ պատկերասրահը՝ 56 ցուցասրահով։ Կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, տարբեր ժամանակների գործեր։

Թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

ք. Երևան

1968թ․ հիմնադրված թանգարան՝ Արին-բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերի գտածոներով։

Թանգարան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ք. Երևան

1995թ․ հիմնադրված կենտրոն՝ նվիրված 1915–1923թթ․ Հայոց ցեղասպանության փաստաթղթերին և հիշատակին։

Թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարան

ք. Երևան

1755 ցուցանմուշ՝ գծանկարներ, կոլաժներ, տիկնիկներ և անձնական իրեր։

Թանգարան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

ք. Երևան

Նվիրված է հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ժառանգությանը։

Թանգարան

Երևանի կոնյակի գործարան

ք. Երևան

1882թ․ հիմնված լեգենդար գործարան․ 1900թ․ Փարիզում շահել է «կոնյակ» անվանումը կրելու իրավունքը։

Թանգարան

«Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի թանգարան

ք. Երևան

Շուստովի 19-րդ դարի շենքում, ավելի քան 870 ցուցանմուշ՝ սարքավորումներ, տակառներ, մրցանակներ։

Թանգարան

Երևանի պատմության թանգարան

ք. Երևան

Քաղաքի կյանքը հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր՝ գործիքներ, զենքեր, լուսանկարներ, փաստաթղթեր։

Թանգարան

Ժամանակակից արվեստի թանգարան

ք. Երևան

ԽՍՀՄ առաջին ժամանակակից արվեստի թանգարանը՝ բացված 1972թ․ Երևանում։

Համերգասրահ

Առնո Բաբաջանյանի անվ. համերգասրահ (Հայաստանի պետական ֆիլհարմոնիա)

ք. Երևան

1930թ․-ից գործող Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ քաղաքի սրտում։

Համերգասրահ

Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիր

ք. Երևան

Երևանի ամենամեծ մարզահամերգային համալիրը՝ սպորտային և համերգային սրահներով։

Թատրոն

Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն

ք. Երևան

1922թ․ բացված՝ Հայաստանի առաջին պետական թատրոնը, «Պեպո» պիեսի բեմադրությամբ։

Թատրոն

Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն

ք. Երևան

1941թ․ հիմնված Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ 1962թ․-ից Պարոնյանի անվամբ։

Այլ

Պլանետարիում

ք. Երևան

Տիեզերքի, աստղերի, գիսաստղերի, Արեգակի և Լուսնի խավարումների ուսումնասիրման հնարավորություն։

Թանգարան

Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան

ք. Վաղարշապատ

Սրբազան մասունքներ՝ Սուրբ Գեղարդ, Նոյյան տապանի մասունք, Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների աջեր և այլն։

Պատմամշակութային հուշարձան

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

ք. Վաղարշապատ

14.1 հա արգելոց-թանգարան՝ ստեղծված 1923թ․, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պատկերասրահ

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ

ք. Գյումրի

1987թ․ բացված պատկերասրահ՝ քույրերի գեղանկարչական, խեցեգործական և գրաֆիկական աշխատանքներով։

Թանգարան

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան

ք. Գյումրի

Գյումրու սրտում գտնվող քանդակագործ Մերկուրովի տուն-թանգարանը։

Թանգարան

Գյումրու ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան

ք. Գյումրի

Հիմնված 1984թ․՝ 1872թ․ Ձիթողցյանի առանձնատանը, «Կումայրի» արգելոցի մասով։

Թանգարան

Մհեր Մկրտչյանի թանգարան

ք. Գյումրի

2004թ․ բացված թանգարան՝ նվիրված հայ լեգենդար դերասանին (Ֆրունզիկ Մկրտչյան)։

Թանգարան

Շիրակի երկրագիտական թանգարան

ք. Գյումրի

1930թ․ հիմնված թանգարան՝ Շիրակի պատմության, մշակույթի և հնագիտության հարուստ ցուցադրությամբ։

Թանգարան

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան

ք. Վանաձոր

1983թ․ հիմնված, ավելի քան 34 000 ցուցանմուշ՝ հնագիտություն, ազգագրություն, նորագույն պատմություն։

Թանգարան

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

գ. Դսեղ

Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունը՝ Լոռու Դսեղ գյուղում, 1939թ․-ից թանգարան։

Պատմամշակութային հուշարձան

Հաղպատի վանական համալիր

գ. Հաղպատ

Միջնադարյան հայկական խոշոր վանական համալիր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Դենդրոպարկ

Ստեփանավանի դենդրոպարկ

գ. Գյուլագարակ

1931թ․ Էդմոն Լեոնովիչի հիմնած 35 հա այգին։

Թանգարան

Գորիսի երկրագիտական թանգարան

ք. Գորիս

Սյունիքի առաջին թանգարանը՝ հիմնված 1948թ․, ավելի քան 5300 ցուցանմուշ։

Թանգարան

Ակսել Բակունցի տուն-թանգարան

ք. Գորիս

Գրողի ծննդյան տանը՝ ավելի քան 500 ցուցանմուշ՝ լուսանկարներ, անձնական իրեր, ձեռագրեր։

Թանգարան

Միկոյան եղբայրների թանգարան

ք. Ալավերդի

1971թ․ հիմնված տուն-թանգարան՝ ի հիշատակ Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների։