04:08
SEO preview
https://primetour.am/tours/akhtala-haghpat-sanahin-mendz-er-cave-odzun
Ախթալա - Հաղպատ - Սանահին - Օձուն - «Մենձ էր» քարայր — Prime Tour Armenia
Բնության գեղեցիկ տեսարաններով, ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգության մաս կազմող տեսարժան վայրերով հագեցած այս տուրը մեր զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է՝ պարտադիր այցելելու վայրերից։
Ախթալա  - Հաղպատ -  Սանահին - Օձուն  - «Մենձ էր» քարայր

Ախթալա - Հաղպատ - Սանահին - Օձուն - «Մենձ էր» քարայր

Բնության գեղեցիկ տեսարաններով, ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգության մաս կազմող տեսարժան վայրերով հագեցած այս տուրը մեր զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է՝ պարտադիր այցելելու վայրերից։

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:12-13 ժամ
Մեկնարկ:09:00
Խմբի չափ:1-4 անձ

Այցելության վայրեր

  • Ախթալա
  • Հաղպատ
  • Սանահին
  • Մենձ Էր քարայր
  • Օձուն

Ծրագիր

  1. 1
    09:00
    Ախթալա

    Ախթալայի վանական համալիրի Սուրբ Մարիամ Աստվածածին անունով եկեղեցին ամենամեծն է տարածաշրջանում՝ սուրբ կույսի անունը կրող եկեղեցիների շրջանում։ Բացառիկ որմնանկարներով, յուրահատուկ ճարտարապետությամբ եւ ք

  2. 2
    11:00
    Հաղպատ

    Հաղպատը մոտ է գտնվում Սանահինին, եւ իրենից ներկայացնում է հսկայական վանական համալիր՝ իր մեջ ներառող եկեղեցիներով, կրոնական ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը, կառուցվել

  3. 3
    13:00
    Սանահին

    10-րդ դարում հիմնադրված Սանահին վանական համալիրը համընկնում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի հետ։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, 951 թվականին է կառուցվել։ Վանքում կան 5 եկեղեցիներ, գրա

  4. 4
    15:00
    Մենձ Էր քարայր

    Քարայրը գտնվում է Ալավերդիում՝ Սանահինի վանք տանող ճանապարհին։ Համալիրն իրենից ներկայացնում է թանգարան-ռեստորան, որի մի հատվածը գտնվում է քարանձավի ներսում, իսկ մյուս մասը բացօթյա է։ Այցելուները կարող

  5. 5
    17:00
    Օձուն

    Մեր էքսկուրսիան կսկսենք Օձուն գյուղից, որտեղ էլ գնալու ենք այցելելու 6-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Եկեղեցին, որն ի սկզբանե կառուցվել է առանց գմբեթի, իր պատմության ընթացքում մի քանի փոփոխության է

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Վայֆայ
  • Ջուր

Ներառված չէ

Լրացուցիչ ընտրանքներ

Գիդ

× 4-5 ժամ · օր/գին

+0 ֏

Իմացեք ավելին այն վայրերի մասին, որոնք կայցելեք այս տուրի ընթացքում

Ախթալա
Հայաստան

Ախթալա

Ախթալայի վանական համալիրի Սուրբ Մարիամ Աստվածածին անունով եկեղեցին ամենամեծն է տարածաշրջանում՝ սուրբ կույսի անունը կրող եկեղեցիների շրջանում։ Բացառիկ որմնանկարներով, յուրահատուկ ճարտարապետությամբ եւ քանդակներով այս վանքը դարեր ի վեր եղել է հոգեւոր կենտրոն թե' հայերի, թե' շատուշատ այլ ժողովուրդների համար։ Վանական համալիրի տարածքում են գտնվում սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ստորգետնյա բաղնիքը, արքայական պալատը եւ այլ շինություններ։ Պղնձի առատության պատճառով բնակավայրը ստացել է Ախթալա անունը, որի անունով էլ կոչվում է վանքը։ Ախթալան այն եզակի պատմամշակութային վայրերից է, որն ունի իր սեփական անձնագիրը՝ արձանագիր խաչքարի տեսքով, որում գրված է, որ վանքը հիմնադրել է Կյուրիկե արքայի դուստր Մարիամը։

Հաղպատ
Հայաստան

Հաղպատ

Հաղպատը մոտ է գտնվում Սանահինին, եւ իրենից ներկայացնում է հսկայական վանական համալիր՝ իր մեջ ներառող եկեղեցիներով, կրոնական ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը, կառուցվել է 976 թվականին։ Հաղպատում է գտնվել Հայաստանի ամենամեծ գրադարանը, որտեղ գրքերը պահելու հատուկ միջոց կար. դրանք դնում էին անցքերի մեջ, և նրանց հետ միասին բաց վիճակում գինի էին դնում, որպեսզի ձեռագրերը խոնավությունից չփչանան։ Հաղպատը դարեր շարունակ եղել է հայոց պատմության, մշակույթի եւ կրթության կարեւոր կենտրոն։

Սանահին
Հայաստան

Սանահին

10-րդ դարում հիմնադրված Սանահին վանական համալիրը համընկնում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի հետ։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, 951 թվականին է կառուցվել։ Վանքում կան 5 եկեղեցիներ, գրադարան, զանգակատուն, ակադեմիա եւ արքայական դամբարան։ Ի դեպ, այստեղ է գտնվում Հայաստանի ամենահին ակադեմիան։ Հաղպատի հետ միասին Սանահինը առաջիններից էր, որ ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային պաշտպանության տակ։

Մենձ Էր քարայր
Հայաստան

Մենձ Էր քարայր

Քարայրը գտնվում է Ալավերդիում՝ Սանահինի վանք տանող ճանապարհին։ Համալիրն իրենից ներկայացնում է թանգարան-ռեստորան, որի մի հատվածը գտնվում է քարանձավի ներսում, իսկ մյուս մասը բացօթյա է։ Այցելուները կարող են հիանալ Դեբեդի կիրճի և հարակից բնակավայրերի գեղեցիկ տեսարաններով։ Համալիրն առաջարկում է հայկական և միջազգային խոհանոց։

Օձուն
Հայաստան

Օձուն

Մեր էքսկուրսիան կսկսենք Օձուն գյուղից, որտեղ էլ գնալու ենք այցելելու 6-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Եկեղեցին, որն ի սկզբանե կառուցվել է առանց գմբեթի, իր պատմության ընթացքում մի քանի փոփոխության է ենթարկվել։ Ավելացվեց գմբեթը՝ եկեղեցու ճարտարապետությունը յուրահատուկ դարձնելով, քանի որ այն արդեն գմբեթավոր բազիլիկ է, իսկ 1888 թվականին դրան ավելացվել են զույգ զանգաշտարակներ։