
Ազատի ջրամբար
Ազատի ջրամբար` գտնվում է Արարատի մարզում, ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Այն կառուցվել է Լանջազատ գյուղի մոտ, Ազատ գետի միջին հոսանքում: Ջրամբարը օգտագործվում է Արարատյան դաշտի ոռոգման համար: Այնտեղ զարգացած է ոռոգելի հողագործությունը: Ազատի ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականից: Ընդհանուր ծավալը կազմում է 70 միլիոն խորանարդ մետր: Ջրամբարի տարածքը շատ գեղեցիկ է: Երկինքն ու ամպերն արտացոլվում են ջրի մեջ և, կախված օրվա ժամից, յուրահատուկ տեսք են հաղորդում ջրամբարին: Ջրամբարի շուրջ վեր են խոյանում Երանոսի լեռները:







