04:09
SEO preview
https://primetour.am/tours/armenian-alphabet-monument-lake-kari-amberd-fortress-vahramashen
Տառերի պուրակ-Քարի լիճ-Ամբերդ ամրոց-Վահրամաշեն — Prime Tour Armenia
Բոլոր վայրերը տեղ են գտել Արագած լեռան լանջերին եւ ստորոտներին։ Մեր զբոսաշրջիկների կողմից սիրված այս տուրի ծրագրում են 10-րդ դարի Ամբերդ ամրոցը, Տառերի պուրակը, Քարի լիճը և Վահրամաշենը։
Տառերի պուրակ-Քարի լիճ-Ամբերդ ամրոց-Վահրամաշեն

Տառերի պուրակ-Քարի լիճ-Ամբերդ ամրոց-Վահրամաշեն

Բոլոր վայրերը տեղ են գտել Արագած լեռան լանջերին եւ ստորոտներին։ Մեր զբոսաշրջիկների կողմից սիրված այս տուրի ծրագրում են 10-րդ դարի Ամբերդ ամրոցը, Տառերի պուրակը, Քարի լիճը և Վահրամաշենը։

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:6-7 ժամ
Մեկնարկ:09:00
Խմբի չափ:1-4 անձ

Այցելության վայրեր

  • Տառերի պուրակ
  • Քարի լիճ
  • Ամբերդ ամրոց
  • Վահրամաշեն

Ծրագիր

  1. 1
    09:00
    Տառերի պուրակ

    Տուրի վերջին կանգառը Տառերի պուրակն է։ Չէ որ, աշխարհում կան ոչ ավել, քան 70 այբուբեններ, որոնցից մեկը հայկականն է։ Ստեղծվելով 405 թվականին\` շուրջ 1600 տարի հայոց տառերն ու հայ ժողովուրդը անբաժան են։

  2. 2
    11:00
    Քարի լիճ

    Արագած լեռան վրա շատ են լճակները, որոնցից մեկն էլ Քարի լիճն է, 3207 մետր բարձրության վրա գտնվող։ Սառցե գոյացություններից առաջացած Քարի լիճը ունի մինչեւ 8 մետր խորություն եւ խիստ սառը ջուր։ Լճի մակերես

  3. 3
    13:00
    Ամբերդ ամրոց

    2300 մետր ծովի մակերևույթից բարձր գտնվող Ամբերդը բնակեցված է եղել դեռ քարե դարից, իսկ այսօրվա ամրոցը վեր է կանգնել 10-րդ դարում։ Գտնվելով երկու գետերի միախառնման տեղում՝ ամրոցը երկար դարեր մնացել է բա

  4. 4
    15:00
    Վահրամաշեն

    Վահրամաշեն եկեղեցին միջնադարյան հայկական եկեղեցի է, որը գտնվում է Վահրամաշեն գյուղում, մոտ Ապարան քաղաքին՝ Արագածոտնի մարզում։ Եկեղեցին կառուցվել է X դարում Վահրամյան ընտանիքի կողմից, որի անունով էլ ս

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Վայֆայ
  • Ջուր

Ներառված չէ

Լրացուցիչ ընտրանքներ

Գիդ

× 4-5 ժամ · օր/գին

+0 ֏

Իմացեք ավելին այն վայրերի մասին, որոնք կայցելեք այս տուրի ընթացքում

Տառերի պուրակ
Հայաստան

Տառերի պուրակ

Տուրի վերջին կանգառը Տառերի պուրակն է։ Չէ որ, աշխարհում կան ոչ ավել, քան 70 այբուբեններ, որոնցից մեկը հայկականն է։ Ստեղծվելով 405 թվականին\` շուրջ 1600 տարի հայոց տառերն ու հայ ժողովուրդը անբաժան են։ Լինելով սեփական գիր ունեցող ժողովուրդ, հայերն իրենց պատմության ընթացքում ստեղծել եւ տարածել են հազարավոր ձեռագրեր, գրքեր, մատյաններ։ Եւ ահա, 2005 թվականին նշելով գրերի ստեղծման 1600-ամյակը, կառուցվեց Տառերի պուրակը։ 38 տառերը քանդակների տեսքով, կանգնած են փոքրիկ դաշտի վրա, Արագած լեռան լանջին, իսկ տառերի ետեւում հայ ժողովրդի մշակույթի առավել հայտնի գործիչներն են՝ Մեսրոպ Մաշտոցն ու Գրիգոր Լուսավորիչը։

Քարի լիճ
Հայաստան

Քարի լիճ

Արագած լեռան վրա շատ են լճակները, որոնցից մեկն էլ Քարի լիճն է, 3207 մետր բարձրության վրա գտնվող։ Սառցե գոյացություններից առաջացած Քարի լիճը ունի մինչեւ 8 մետր խորություն եւ խիստ սառը ջուր։ Լճի մակերեսը կազմում է 0.12 կմ/քառ, իսկ լճի արեւմտյան կողմից սկիզբ է առնում Արքաշեն գետը։

Ամբերդ ամրոց
Հայաստան

Ամբերդ ամրոց

2300 մետր ծովի մակերևույթից բարձր գտնվող Ամբերդը բնակեցված է եղել դեռ քարե դարից, իսկ այսօրվա ամրոցը վեր է կանգնել 10-րդ դարում։ Գտնվելով երկու գետերի միախառնման տեղում՝ ամրոցը երկար դարեր մնացել է բացառիկ անառիկ եւ ընկել է միայն 14-րդ դարում, որից հետո աննշան փոփոխություններով հասել մեր օրեր։ Ամրոցը բաղկացած է բերդից, 1026 թվականի սբ. Աստվածածին եկեղեցուց, մատուռից, բաղնիքից եւ այլ աշխարհիկ շինություններից։

Վահրամաշեն
Հայաստան

Վահրամաշեն

Վահրամաշեն եկեղեցին միջնադարյան հայկական եկեղեցի է, որը գտնվում է Վահրամաշեն գյուղում, մոտ Ապարան քաղաքին՝ Արագածոտնի մարզում։ Եկեղեցին կառուցվել է X դարում Վահրամյան ընտանիքի կողմից, որի անունով էլ ստացել է իր անվանումը։ Այն հանդիսանում է դասական հայկական ճարտարապետության օրինակ՝ մեծ կենտրոնական գմբեթով և խաչաձև նախագծով։ Եկեղեցին հայտնի է իր յուրահատուկ քարե փորագրություններով և բարի ինտերիորով, որտեղ պահպանված է նաև լավ պահպանված խաչքար (քարե խաչ)։ Վահրամաշենը կարևոր մշակութային և պատմական հուշարձան է և ծառայում է որպես վկայություն միջնադարյան Հայաստանի ճարտարապետական ժառանգության։

Վահրամաբերդ
Հայաստան

Վահրամաբերդ

Վահրամաբերդը միջնադարյան հայկական ամրոց է Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Ամրոցը կառուցվել է Վահրամյան իշխանական տոհմի կողմից և կարևոր ռազմավարական դեր է խաղացել տարածաշրջանում։ Ամրոցի մնացորդները շրջապատված են գեղատեսիլ լեռնային բնապատկերներով։