04:10
SEO preview
https://primetour.am/tours/gyumri-city-tour-dzitoghtsyan-museum-black-fortress-marmashen
Գյումրի, Ձիթողցոնց թանգարան, Սև բերդ, Մարմաշեն — Prime Tour Armenia
Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։ Էքսկուրսիոն ծրագիրը կազմված է Գյումրիի քաղաքային զբոսանքից եւ տուրից, որից բացի մեր խում…
Գյումրի, Ձիթողցոնց թանգարան, Սև բերդ, Մարմաշեն

Գյումրի, Ձիթողցոնց թանգարան, Սև բերդ, Մարմաշեն

Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։ Էքսկուրսիոն ծրագիրը կազմված է Գյումրիի քաղաքային զբոսանքից եւ տուրից, որից բացի մեր խում…

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:9-10 ժամ
Մեկնարկ:09:00
Խմբի չափ:1-4 անձ

Այցելության վայրեր

  • Գյումրի քաղաք
  • Ձրթողցոնց տուն-թանգարան
  • Սև բերդ
  • Մարմաշեն միջնադարյան վանք

Ծրագիր

  1. 1
    09:00
    Գյումրի քաղաք

    Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, որը նաեւ կոչվել է Լենինական, Ալեքսանդրապոլ, իսկ նախնական հայկական տարբերակում Կումայրի, բնակեցված է եղել դեռեւս 3-րդ հազարամյակից։ Շատ երկար պատմական ճանապարհ անցնել

  2. 2
    11:00
    Ձրթողցոնց տուն

    Ձիթողցոնց տուն-թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում և ներկայացնում է քաղաքի առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Թանգարանը տեղակայված է 1872 թվականին կառուցված Ձիթողցյանների առանձնատանը, որը հ

  3. 3
    13:00
    Սև բերդ

    Սեւ քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սեւ բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակա

  4. 4
    15:00
    Մարմաշեն միջնադարյան վանք

    Ախուրյան գետի ձախ ափին է գտնվում Մարմաշեն վանական համալիրը, որը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի կարևորագույն մշակութային ու հոգեւոր կենտրոններից մեկը։ Մարմաշենը կառուցվել է X դարում՝ Վահրամ Պահլավո

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Վայֆայ
  • Ջուր

Ներառված չէ

Լրացուցիչ ընտրանքներ

Գիդ

× 4-5 ժամ · օր/գին

+0 ֏

Իմացեք ավելին այն վայրերի մասին, որոնք կայցելեք այս տուրի ընթացքում

Գյումրի քաղաք
Հայաստան

Գյումրի քաղաք

Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, որը նաեւ կոչվել է Լենինական, Ալեքսանդրապոլ, իսկ նախնական հայկական տարբերակում Կումայրի, բնակեցված է եղել դեռեւս 3-րդ հազարամյակից։ Շատ երկար պատմական ճանապարհ անցնելով՝ Գյումրին այսօր ներկայանում է իր Հին քաղաքով, որը լավագույնս պահպանվել է քաղաքի կենտրոնում։ Գյումրիի ամեն մի շենք ունի իր պատմությունը՝ հարուստ հայկական, միջնադարյան ճարտարապետական ոգով։ Կոլորոիտային քաղաքը գրավում է իր գեղեցիկ շենքերով, փողոցներով, եկեղեցիներով եւ, իհարկե, իր չկրկնվող, յուրահատուկ գյումրվա տրամադրությամբ. չէ որ Գյումրին է Հայաստանի հումորի, արվեստի ու արհեստների կենտրոնը։ Քաղաքային տուրի մեջ ընդգրկված են նաեւ Գյումրիի երեք հայտնի եկեղեցիները եւ Սեւ բերդը։

Ձրթողցոնց տուն-թանգարան
Հայաստան

Ձրթողցոնց տուն-թանգարան

Ձիթողցոնց տուն-թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում և ներկայացնում է քաղաքի առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Թանգարանը տեղակայված է 1872 թվականին կառուցված Ձիթողցյանների առանձնատանը, որը հայտնի է իր կարմիր և սև տուֆի գեղեցիկ համադրությամբ։ 1984 թվականին այս շենքում հիմնադրվել է թանգարանը, որտեղ ցուցադրվում են 19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականների Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) ինքնավարությունը, արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորների և ունևոր խավի բնակարանների ներքին տեսքերը։

Սև բերդ
Հայաստան

Սև բերդ

Սեւ քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սեւ բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակարգը, որը պաշտպանում էր ամրոցի պատերը անձրեւներից։ Այժմ զբոսաշրջային կենտրոնի վերածված Սեւ բերդը այցելուներին հիշեցնում է իր մարտական անցյալի մասին։

Մարմաշեն միջնադարյան վանք
Հայաստան

Մարմաշեն միջնադարյան վանք

Ախուրյան գետի ձախ ափին է գտնվում Մարմաշեն վանական համալիրը, որը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի կարևորագույն մշակութային ու հոգեւոր կենտրոններից մեկը։ Մարմաշենը կառուցվել է X դարում՝ Վահրամ Պահլավունու օրոք, որի մասին վկայում է պատմիչ, աշխարհագրագետ Ստեփանոս Ասողիկը։ Վանքը բաղկացած է եղել չորս եկեղեցուց, գավիթ-ժամատնից, զանգակատնից և գերեզմանոցից: Դարերի ընթացքում Մարմաշեն վանական համալիրը բազմիցս է ենթարկվել օտար նվաճողների՝ սելջուկ-թուրքերի, մոնղոլների հարձակումներին։ Ցավոք, այս հարձակումները հանգեցրել են վանական համալիրի երբեմնի նշանակության եւ արտաքին տեսքի կորստին։