04:06
SEO preview
https://primetour.am/tours/haghartsin-goshavank-old-dilijan-complex
Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Հին Դիլիջան համալիր — Prime Tour Armenia
Հաղարծին վանքը միջնադարյան համալիր է Դիլիջանի մոտ, որը հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետությամբ և պատմական նշանակությամբ, որտեղ կան 10-13-րդ դարերում կառուցված եկեղեցիներ: Գոշավանքը, որը հիմնադրվել է…
Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Հին Դիլիջան համալիր

Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Հին Դիլիջան համալիր

Հաղարծին վանքը միջնադարյան համալիր է Դիլիջանի մոտ, որը հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետությամբ և պատմական նշանակությամբ, որտեղ կան 10-13-րդ դարերում կառուցված եկեղեցիներ: Գոշավանքը, որը հիմնադրվել է…

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:ամբողջ օր
Մեկնարկ:09:00
Խմբի չափ:1-4 անձ

Այցելության վայրեր

  • Հաղարծին վանական համալիր
  • Գոշավանք
  • Հին Դիլիջան համալիր

Ծրագիր

  1. 1
    09:00
    Հաղարծին վանական համալիր

    Թեեւ, Հայաստանում ընդունված է շինարարության համար հիմնականում օգտագործել տուֆ կամ բազալտ տեսակի քարեր, Հաղարծնի վանքի համար օգտագործվել է երկու տեսակի՝ տրավերտին եւ բազալտ։ Սպիտակավուն քարից կառուցված

  2. 2
    11:00
    Գոշավանք

    Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգեւոր-կրթական կենտրոններից է Գոշավանքը, որն իր անունը ստացել է բազմատաղանդ հոգեւորական եւ գիտնական Մխիթար Գոշից։ Նրա կողմից ստեղծված օրենքների ժողովածուն համարվում

  3. 3
    13:00
    Հին Դիլիջան համալիր

    Տուրն ամփոփում է Հին Դիլիջան համալիրը։ Շարամբեյան փողոցում կարելի է տեսնել 19-րդ դարին բնորոշ տներ, փայտե պատշգամբներ։ Հենց այս փողոցն է համարվում Հին Դիլիջանի հավաքական տեսքը, որտեղ արտացոլված է հայտ

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Վայֆայ
  • Ջուր

Ներառված չէ

Լրացուցիչ ընտրանքներ

Գիդ

× 4-5 ժամ · օր/գին

+0 ֏

Իմացեք ավելին այն վայրերի մասին, որոնք կայցելեք այս տուրի ընթացքում

Հաղարծին վանական համալիր
Հայաստան

Հաղարծին վանական համալիր

Թեեւ, Հայաստանում ընդունված է շինարարության համար հիմնականում օգտագործել տուֆ կամ բազալտ տեսակի քարեր, Հաղարծնի վանքի համար օգտագործվել է երկու տեսակի՝ տրավերտին եւ բազալտ։ Սպիտակավուն քարից կառուցված այս վանքը դեռ 10-րդ դարից իր ուրույն տեղն է ունեցել հայոց մշակույթի, կրթության մեջ։ Շուրջ երեք դար է կառուցվել վանքը, տավուշյան անտառների գեղատեսիլ ձորակում՝ անտառի հենց սրտում։ Այստեղ է նաեւ ճարտարապետական գլուխգործոց համարվող վանքի սեղանատունը։ Բացի բուն կառույցներից, այստեղ կա նաեւ արքայական դամբարան։ Ի դեպ, ոչ հեռու վաճառվում է շատ համեղ գաթա։

Գոշավանք
Հայաստան

Գոշավանք

Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգեւոր-կրթական կենտրոններից է Գոշավանքը, որն իր անունը ստացել է բազմատաղանդ հոգեւորական եւ գիտնական Մխիթար Գոշից։ Նրա կողմից ստեղծված օրենքների ժողովածուն համարվում է բացառիկ իր ժամանակի համար, եւ առ այսօր էր օգտագործվում է աշխարհի շատ օրենսդրություններում։ Հինգ եկեղեցիներից, երեք մատուռներից, գավթից, սեղանատնից բաղկացած վանական համալիրը անտարբեր չի թողնի ոչ մի հետաքրքրասեր զբոսաշրջիկի։ Վանքը գտնվում է համանուն Գոշ գյուղում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Պողոս վարպետի ձեռքին պատկանող 13-րդ դարի ասեղնագործ խաչքարը։

Հին Դիլիջան համալիր
Հայաստան

Հին Դիլիջան համալիր

Տուրն ամփոփում է Հին Դիլիջան համալիրը։ Շարամբեյան փողոցում կարելի է տեսնել 19-րդ դարին բնորոշ տներ, փայտե պատշգամբներ։ Հենց այս փողոցն է համարվում Հին Դիլիջանի հավաքական տեսքը, որտեղ արտացոլված է հայտնի դիլիջանյան ճարտարապետական ոճը։