04:09
SEO preview
https://primetour.am/tours/harichavank-gyumri-city-tour-dzitoghtsyan-museum-black-fortress
Հառիճավանք, Գյումրի, Ձիթողցոնց տուն-թանգարան, Սև բերդ — Prime Tour Armenia
Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։
Հառիճավանք, Գյումրի, Ձիթողցոնց տուն-թանգարան, Սև բերդ

Հառիճավանք, Գյումրի, Ձիթողցոնց տուն-թանգարան, Սև բերդ

Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:9-10 ժամ
Մեկնարկ:09:00
Խմբի չափ:1-4 անձ

Այցելության վայրեր

  • Հառիճավանք
  • Գյումրի, քաղաքային տուր
  • Ձիթողցոնց տուն-թանգարան
  • Սև բերդ

Ծրագիր

  1. 1
    09:00
    Հառիճավանք

    Հառիճի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Արագած լեռան հյուսիսային լանջին։ Այն բաղկացած է երկու եկեղեցուց՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին, գավթից, զանգակատնից, ավանդատներից, մատուռից, դպրոցից

  2. 2
    11:00
    Գյումրի

    Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, որը նաեւ կոչվել է Լենինական, Ալեքսանդրապոլ, իսկ նախնական հայկական տարբերակում Կումայրի, բնակեցված է եղել դեռեւս 3-րդ հազարամյակից։ Շատ երկար պատմական ճանապարհ անցնել

  3. 3
    13:00
    Ձիթողցոնց տուն

    Ձիթողցոնց տուն-թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում և ներկայացնում է քաղաքի առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Թանգարանը տեղակայված է 1872 թվականին կառուցված Ձիթողցյանների առանձնատանը, որը հ

  4. 4
    15:00
    Սև բերդ

    Սեւ քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սեւ բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակա

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Վայֆայ
  • Ջուր

Ներառված չէ

Լրացուցիչ ընտրանքներ

Գիդ

× 4-5 ժամ · օր/գին

+0 ֏

Իմացեք ավելին այն վայրերի մասին, որոնք կայցելեք այս տուրի ընթացքում

Հառիճավանք
Հայաստան

Հառիճավանք

Հառիճի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Արագած լեռան հյուսիսային լանջին։ Այն բաղկացած է երկու եկեղեցուց՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին, գավթից, զանգակատնից, ավանդատներից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից: Հստակ տեղեկություն չի պահպանվել վանքի առաջին եկեղեցու կառուցման մասին, սակայն պատերի արձանագրությունների վերլուծությունները փաստում են, որ եկեղեցին VII դարի է։ Հառիճավանքը եղել է կարևոր ուսումնական կենտրոն, ծաղկում է ապրել հատկապես XIII դարում։ Այն հայկական միջնադարյան ճարտարապետական մտքի հերթական նմուշն է, ժամանակի ոգու արտացոլումը եւ պատմական վկան։ Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանն իր նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։

Գյումրի, քաղաքային տուր
Հայաստան

Գյումրի, քաղաքային տուր

Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, որը նաեւ կոչվել է Լենինական, Ալեքսանդրապոլ, իսկ նախնական հայկական տարբերակում Կումայրի, բնակեցված է եղել դեռեւս 3-րդ հազարամյակից։ Շատ երկար պատմական ճանապարհ անցնելով՝ Գյումրին այսօր ներկայանում է իր Հին քաղաքով, որը լավագույնս պահպանվել է քաղաքի կենտրոնում։ Գյումրիի ամեն մի շենք ունի իր պատմությունը՝ հարուստ հայկական, միջնադարյան ճարտարապետական ոգով։ Կոլորոիտային քաղաքը գրավում է իր գեղեցիկ շենքերով, փողոցներով, եկեղեցիներով եւ, իհարկե, իր չկրկնվող, յուրահատուկ գյումրվա տրամադրությամբ. չէ որ Գյումրին է Հայաստանի հումորի, արվեստի ու արհեստների կենտրոնը։ Քաղաքային տուրի մեջ ընդգրկված են նաեւ Գյումրիի երեք հայտնի եկեղեցիները եւ Սեւ բերդը։

Ձիթողցոնց տուն-թանգարան
Հայաստան

Ձիթողցոնց տուն-թանգարան

Ձիթողցոնց տուն-թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում և ներկայացնում է քաղաքի առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Թանգարանը տեղակայված է 1872 թվականին կառուցված Ձիթողցյանների առանձնատանը, որը հայտնի է իր կարմիր և սև տուֆի գեղեցիկ համադրությամբ։ 1984 թվականին այս շենքում հիմնադրվել է թանգարանը, որտեղ ցուցադրվում են 19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականների Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) ինքնավարությունը, արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորների և ունևոր խավի բնակարանների ներքին տեսքերը։

Սև բերդ
Հայաստան

Սև բերդ

Սեւ քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սեւ բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակարգը, որը պաշտպանում էր ամրոցի պատերը անձրեւներից։ Այժմ զբոսաշրջային կենտրոնի վերածված Սեւ բերդը այցելուներին հիշեցնում է իր մարտական անցյալի մասին։