04:08
SEO preview
https://primetour.am/tours/khor-virap-noravank-areni-cave-jermuk-winery
Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի քարանձավ, Գինու գործարան — Prime Tour Armenia
'Ճանաչողական այս տուրը հագեցած է բազմազանությամբ։ Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված, այն…
Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի քարանձավ, Գինու գործարան

Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի քարանձավ, Գինու գործարան

'Ճանաչողական այս տուրը հագեցած է բազմազանությամբ։ Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված, այն…

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:10-11 ժամ:
Մեկնարկ:09:00
Խմբի չափ:1-4 անձ

Այցելության վայրեր

  • Խոր Վիրապ
  • Նորավանք
  • Արենի
  • Ջերմուկ

Ծրագիր

  1. 1
    09:00
    Խոր Վիրապ

    Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված

  2. 2
    11:00
    Նորավանք

    Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձ

  3. 3
    13:00
    Արենի

    Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի

  4. 4
    15:00
    Ջերմուկ

    Հասնելով Ջերմուկ, գնում ենք տեսնելու ջրվեժը։ 68-70 մետր բարձրությամբ «Ջրահարսի վարսեր» ջրվեժը պատմում է մեզ արգելված սիրո մասին լեգենդը, ըստ որի իր սիրեցյալին հանդիպելու համար իշխանն անիծում է իր դստե

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Վայֆայ
  • Ջուր

Ներառված չէ

Լրացուցիչ ընտրանքներ

Գիդ

× 4-5 ժամ · օր/գին

+0 ֏

Իմացեք ավելին այն վայրերի մասին, որոնք կայցելեք այս տուրի ընթացքում

Խոր Վիրապ
Հայաստան

Խոր Վիրապ

Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։

Նորավանք
Հայաստան

Նորավանք

Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով եւ կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։

Արենի
Հայաստան

Արենի

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։

Ջերմուկ
Հայաստան

Ջերմուկ

Հասնելով Ջերմուկ, գնում ենք տեսնելու ջրվեժը։ 68-70 մետր բարձրությամբ «Ջրահարսի վարսեր» ջրվեժը պատմում է մեզ արգելված սիրո մասին լեգենդը, ըստ որի իր սիրեցյալին հանդիպելու համար իշխանն անիծում է իր դստերը, որը վերածվում է քարի, իսկ մազերը դեռ հոսում են ջրի տեսքով, ջրվեժն էլ ստանում է «Ջրահարսի վարսեր» անունը։