04:09
SEO preview
https://primetour.am/tours/khor-virap-noravank-tatev-monastery-wings-of-tatev-ropeway
Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի — Prime Tour Armenia
Մեր զբոսաշրջային խումբն այցելելու է Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի։ Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ…
Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի

Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի

Մեր զբոսաշրջային խումբն այցելելու է Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի։ Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ…

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:14-15 ժամ
Մեկնարկ:09:00
Խմբի չափ:1-4 անձ

Այցելության վայրեր

  • Խոր Վիրապ
  • Նորավանք
  • Տաթև

Ծրագիր

  1. 1
    09:00
    Խոր Վիրապ

    Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված

  2. 2
    11:00
    Նորավանք

    Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձ

  3. 3
    13:00
    Տաթև

    Հայաստանի մշակույթի, ճարտարապետության եւ պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթեւի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամա

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Վայֆայ
  • Ջուր

Ներառված չէ

Լրացուցիչ ընտրանքներ

Գիդ

× 4-5 ժամ · օր/գին

+0 ֏

Իմացեք ավելին այն վայրերի մասին, որոնք կայցելեք այս տուրի ընթացքում

Խոր Վիրապ
Հայաստան

Խոր Վիրապ

Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։

Նորավանք
Հայաստան

Նորավանք

Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով եւ կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։

Տաթև
Հայաստան

Տաթև

Հայաստանի մշակույթի, ճարտարապետության եւ պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթեւի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաեւ համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն, որի առաջնորդը Գարեգին Նժդեհն էր\` հայ ժողովրդի ողջ պատմության մեծագույն հերոսներից մեկը։