04:05
SEO preview
https://primetour.am/tours/tsaghkadzor-kecharis-monastery-lake-sevan-sevanavank-monastery
Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր, Կեչառիս, ճոպանուղի, Սևանա լիճ, Սևանավանք — Prime Tour Armenia
Ծաղկաձորը՝ առողջարանային քաղաքը, որը հայտնի է իր գեղեցկությամբ և հնագույն պատմությամբ, առաջարկում է մի շարք տեսարժան վայրեր, այդ թվում՝ լեռնադահուկային հանգստավայր, բարձրակարգ հյուրանոցներ և Կեչառիս վ…
Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր, Կեչառիս, ճոպանուղի, Սևանա լիճ, Սևանավանք

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր, Կեչառիս, ճոպանուղի, Սևանա լիճ, Սևանավանք

Ծաղկաձորը՝ առողջարանային քաղաքը, որը հայտնի է իր գեղեցկությամբ և հնագույն պատմությամբ, առաջարկում է մի շարք տեսարժան վայրեր, այդ թվում՝ լեռնադահուկային հանգստավայր, բարձրակարգ հյուրանոցներ և Կեչառիս վ…

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:6-7 ժամ
Մեկնարկ:09:00
Խմբի չափ:1-4 անձ

Այցելության վայրեր

  • Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր
  • Կեչառիս վանական համալիր
  • Սևանա լիճ
  • Սևանավանք

Ծրագիր

  1. 1
    09:00
    Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր

    Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղատեսիլ ու տուրիստական քաղաքներից մեկն է։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու սիրելի վայր է ե'ւ տեղացիների, ե'ւ զբոսաշրջիկների համար։ Ծաղկաձորը հայտնի է Հայաստանի լավագ

  2. 2
    11:00
    Կեչառիս վանական համալիր

    Կեչառիս վանական համալիրը Ծաղկաձոր քաղաքի կարևորագույն մշակութային կոթողներից է։ Վանական համալիրի չորս եկեղեցիները կառուցվել են XI-XIII դարերի ընթացքում։ Ունենալով ինքնատիպ ճարտարապետություն ու հարուստ

  3. 3
    13:00
    Սևանա լիճ

    Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ

  4. 4
    15:00
    Սևանավանք

    Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դե

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Վայֆայ
  • Ջուր

Ներառված չէ

Լրացուցիչ ընտրանքներ

Գիդ

× 4-5 ժամ · օր/գին

+0 ֏

Իմացեք ավելին այն վայրերի մասին, որոնք կայցելեք այս տուրի ընթացքում

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր
Հայաստան

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր

Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղատեսիլ ու տուրիստական քաղաքներից մեկն է։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու սիրելի վայր է ե'ւ տեղացիների, ե'ւ զբոսաշրջիկների համար։ Ծաղկաձորը հայտնի է Հայաստանի լավագույն առողջարանային կենտրոններով, ժամանցի վայրերով, չքնաղ բնությամբ ու մշակութային կոթողներով։ Այն մայրաքաղաքից հեռու է ընդամենը 50 կմ։ Գտնվելով ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա՝ Ծաղկաձորը համարվում է լավագույն վայրերից մեկը թե' պասիվ, թե' ակտիվ հանգստի կազմակերպման համար։

Կեչառիս վանական համալիր
Հայաստան

Կեչառիս վանական համալիր

Կեչառիս վանական համալիրը Ծաղկաձոր քաղաքի կարևորագույն մշակութային կոթողներից է։ Վանական համալիրի չորս եկեղեցիները կառուցվել են XI-XIII դարերի ընթացքում։ Ունենալով ինքնատիպ ճարտարապետություն ու հարուստ պատմություն՝ Կեչառիսը դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր եկեղեցական ու գրչության կենտրոններից մեկը՝ Պահլավունի եւ Պռոշյան իշխանների շնորհիվ։ Համալիրը բաղկացած է չորս եկեղեցուց, գավթից, մատուռներից եւ շուրջ երեք տասնյակ խաչքարերից (XI-XVII դարեր): Դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերվել է ու նորից վերականգնվել։ Այժմյան կանգուն տեսքը ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի շնորհիվ է։

Սևանա լիճ
Հայաստան

Սևանա լիճ

Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։

Սևանավանք
Հայաստան

Սևանավանք

Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։