04:10
SEO preview
https://primetour.am/tours/yerevan-city-tour-gum-market-matenadaran-victory-park-tsitsernakaberd-memorial-complex-republic-square
Երևան, քաղաքային տուր, «ԳՈՒՄ» շուկա, Մատենադարան, Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հանրապետության հրապարակ — Prime Tour Armenia
Շրջայց քաղաքով, որի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնեք գլխավոր փողոցներով, կտեսնեք հիմնական շենքերը:
Երևան, քաղաքային տուր, «ԳՈՒՄ» շուկա, Մատենադարան, Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հանրապետության հրապարակ

Երևան, քաղաքային տուր, «ԳՈՒՄ» շուկա, Մատենադարան, Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հանրապետության հրապարակ

Շրջայց քաղաքով, որի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնեք գլխավոր փողոցներով, կտեսնեք հիմնական շենքերը:

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:կես օր
Մեկնարկ:09:00
Խմբի չափ:1-4 անձ

Այցելության վայրեր

  • «ԳՈՒՄ» շուկա
  • Մատենադարան
  • Հաղթանակի զբոսայգի
  • Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
  • Հանրապետության հրապարակ

Ծրագիր

  1. 1
    09:00
    «ԳՈՒՄ» շուկա

    Երևանի ԳՈՒՄ-ի շուկան պարենային աշխույժ շուկա է, որը հայտնի է չրերի, ընկույզների, համեմունքների և տեղական համեմունքների լայն տեսականիով, ինչպիսին է սուջուխը՝ քաղցրավենիքով թաթախված ընկուզեղենը:

  2. 2
    11:00
    Մատենադարան

    Մատենադարանը Հայաստանում առաջին գիտահետազոտական հաստատությունն է՝ ստեղծված 1921 թվականին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ 1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվեց Երեւան եւ տեղավորվեց Հանրային գ

  3. 3
    13:00
    Հաղթանակի զբոսայգի

    Զբոսայգու (այն ժամանակ Արաբկիրի քաղաքային այգի) կառուցումն սկսվել է 1930-ական թթ., իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո վերանվանվել է Հաղթանակի զբոսայգի։ 1950 թ. նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հա

  4. 4
    15:00
    Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    20-րդ դարի սկզբին թուրքական կառավարությունն իրագործեց դարի առաջին մեծագույն մարդկային ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է այն 1,5 միլիոն հայերի հիշատակին,

  5. 5
    17:00
    Հանրապետության հրապարակ

    Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է,

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Վայֆայ
  • Ջուր

Ներառված չէ

Լրացուցիչ ընտրանքներ

Գիդ

× 4-5 ժամ · օր/գին

+0 ֏

Իմացեք ավելին այն վայրերի մասին, որոնք կայցելեք այս տուրի ընթացքում

«ԳՈՒՄ» շուկա
Հայաստան

«ԳՈՒՄ» շուկա

Երևանի ԳՈՒՄ-ի շուկան պարենային աշխույժ շուկա է, որը հայտնի է չրերի, ընկույզների, համեմունքների և տեղական համեմունքների լայն տեսականիով, ինչպիսին է սուջուխը՝ քաղցրավենիքով թաթախված ընկուզեղենը:

Մատենադարան
Հայաստան

Մատենադարան

Մատենադարանը Հայաստանում առաջին գիտահետազոտական հաստատությունն է՝ ստեղծված 1921 թվականին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ 1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվեց Երեւան եւ տեղավորվեց Հանրային գրադարանի շենքում։ Երեւանում Մատենադարանի շենքի կառուցումը սկսվել է 1945 թվականին՝ ըստ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծի, եւ ավարտվել 1957 թվականին։ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ 1959 թվականին այն վերածվում է Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, իսկ 1962 թվականին այն անվանակոչվում է հայոց գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունով։

Հաղթանակի զբոսայգի
Հայաստան

Հաղթանակի զբոսայգի

Զբոսայգու (այն ժամանակ Արաբկիրի քաղաքային այգի) կառուցումն սկսվել է 1930-ական թթ., իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո վերանվանվել է Հաղթանակի զբոսայգի։ 1950 թ. նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի բացումը՝ Իոսիֆ Ստալինի հուշարձանով (բարձրությունը՝ 17 մ), որի պատճառով էլ երեւանցիները համալիրը, այգին եւ թաղամասն այսօր էլ անվանում են Մոնումենտ: Այգու վերակառուցման եւ հուշահամալիրի ստեղծման նախագծի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 1962 թ. Ստալինի արձանն ապամոնտաժվել է, իսկ տարիներ անց պատվանդանի վրա տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը (բարձրությունը՝ 22 մ)՝ որպես հայ կնոջ հավաքական կերպար։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

20-րդ դարի սկզբին թուրքական կառավարությունն իրագործեց դարի առաջին մեծագույն մարդկային ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է այն 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված հայաջնջման ծրագրին: 1967 թվականից սկսած՝ Հուշահամալիրը դարձել է Երեւանի ճարտարապետական համայնապատկերի անբաժան մասը\` վերածվելով ուխտավայրի: Հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից\` \- Հուշապատ, \- Հավերժության տաճար՝ անմար կրակով, \- «Վերածնված Հայաստան» հուշասյուն: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայ ժողովրդի վերածնունդը։ 12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների և գյուղերի անունները, որոնցում տեղի են ունեցել ջարդեր։

Հանրապետության հրապարակ
Հայաստան

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների ու հավաքների վայր: Հրապարակում են գտնվում երգող շատրվանը, երկու թանգարաններ՝ Հայաստանի պատմության եւ Ազգային պատկերասրահը, կառավարության շենքերը, որոնք կառուցվել են 1920-1950 թվականներին, Հայաստանի փոստի կենտրոնական շենքը, Marriott հյուրանոցը: Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, որը 1971 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի: